Գյումրու Թբիլիսյան խճուղու հարևանությամբ գտնվող պուրակը, որը կրում է գյումրեցի լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի անունը, այս տարի կվերանորոգվի ու այնտեղ կտեղադրվի նրա արձանը։ Այս մասին այսօր Aravot.am-ին տեղեկացրեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Նա ասաց, որ շինարարությունն արդեն սկսված է, իսկ արձանի կառուցման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ։ Քաղաքի ճարտարապետը նշեց, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է