Ուիմբլդոն-2024․ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել երրորդ շրջան
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Սերբ թենիսիստը 6:3, 6:4, 5:7, 7:5 հաշվով հաղթեց աշխարհի 277-րդ ռակետ, բրիտանացի Ջեյքոբ Ֆիրնլիին։ Պայքարը տեւեց 3 ժամ։
Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 47-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինը, որը 3:6, 6:4, 4:6, 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Տոմաս Մարտին Էտչեւերիին։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։