Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Վահե Խաչատրյանի վարած «Land Rover» մակնիշի և 45-ամյա Հակոբ Ջանյանի վարած «Volkswagen ID» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններվ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկա: