Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման ընթացքը՝ անդրադառնալով վերջինիս քաղաքական, տրանսպորտային, էներգետիկ ու այլ բաղադրիչներին: Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը: Կողմերը կարծիքներ են նաև փոխանակել կապիտալի շուկայի զարգացման ու առևտրի խթանման հնարավորությունների մասին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կայուն և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է վերջիններիս բնակարանային ապահովության և զբաղվածության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս գործընթացում փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը հատկապես զբաղվածության խթանման ուղղությամբ:
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման, ռազմավարական հաղորդակցության ու աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ ձևավորված համագործակցության վերաբերյալ: Շեշտվել է հատկապես կարողությունների զարգացման և ինստիտուտների դիմակայունության բարձրացման կարևորությունը:
С августа были повышены страховые пенсии более миллиона работающих пенсионеров Москвы и Московской области
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Пенсии работающих пенсионеров начнут индексироваться с 2025 года
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С начала года 86 тысяч работающих мам в Москве и Московской области получили пособие по беременности и родам
Военные следователи провели рейд по бывшим мигрантам в Феодосии
Дайджест новостей «Грузовичкоф» за июль
Широкая совместимость и стабильная беспроводная связь – 7 новых мышей от A4Tech
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С начала года 86 тысяч работающих мам в Москве и Московской области получили пособие по беременности и родам
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Пенсии работающих пенсионеров начнут индексироваться с 2025 года
Минздрав: в ДТП с автобусом в Красноярском крае пострадали 25 человек
С августа были повышены страховые пенсии более миллиона работающих пенсионеров Москвы и Московской области