Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ոչ կամավոր է լքել իր հայրենիքը, ուստի պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները: