Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2024

Տեսել ու տեսնում եմ հաղթանակը, դրա ժամանակը հեռու չէ․ Բագրատ Սրբազանը Հրազդանում է

0

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն աջակիցների հետ Հրազդանում է, հանդիպում է բնակիչների հետ։

Հանդիպմանը կարճ ելույթ ունեցավ Շարժման նախաձեռնողներից Գառնիկ Դանիելյանը։

«Ձեր աջակցությամբ պետք է կարողանանք հասնել Շարժման տրամաբանական ավարտին։ Հանդիպելով տարբեր մարզերում մեր հայրենակիցների հետ՝ կարող եմ ասել, որ վախի մթնոլորտի հաղթահարումն է ամենամեծ խնդիրը։ Այսինքն, այս պահին ոչ թե այն է խնդիրը, որ իշխող վարչախումբն ունի ժողովրդի աջակցությունը, այլ ժողովրդի միջից վախի մթնոլորտը դուրս հանելն է։ Մեր նպատակն է այդ վախի մթնոլորտը հաղթահարելը, ի վերջո կարողանանք մարդկանց ասել՝ չկա ավելի կարևոր նպատակ, քան հայրենիքի ազատագրումն է օկուպացիոն ռեժիմից», - ասաց նա։

Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց, որ այցելությունները վերստին մարդկանց տեսնելու առիթ են։

«Այս շրջանը, պայքարի ամբողջ ընթացքը ոմանց համար տեսանելի է, ոմանց համար՝ ոչ։ Այս փուլը պետք է լինի մեր մտքերի պատրաստության փուլը, երբեք թույլ չտալու, որ բարիքի տեսքով չարիքը ներխուժի մեր մտածողության մեջ։ Շատ հարցերի պատասխան մենք գուցե չունենք, բայց մի հարցի պատասխան ունենք՝ մեր երկիրն ու մեր պատիվը վերականգնելն է, միջոցներն ու հնարավորությունները մեր ձեռքում են։ Հաղթանակը պետք է տեսնենք, ես տեսել եմ ու տեսնում եմ այդ հաղթանակը, և այդ ժամանակը շատ էլ հեռու չէ»,- ասաց նա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Монпелье (ATP). 1/2 финала. Оже-Альяссим сыграет с де Йонгом, Рублев – с Ковачевичем






Эстония выходит из БРЭЛЛ, граждан предупредили об отключении электроэнергии

Под Красноярском отцу погибших от отравления детей предъявили обвинение

Мечта хозяйки стала дороже

Ведущая Довлатова: меры безопасности в московском ЖК «Алые паруса» ослабли