«Հայկական կինո» 1924-2022 երկլեզու կատալոգի շնորհանդեսը կայացավ Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ներկա հրատարակությունը մի փորձ է տալ հայ կինոյի 100-ամյա արտադրանքի լիակատար պատկերը մեկ գրքում` ընդգրկելով Հայաստանում կամ Հայաստանի հետ համատեղ արտադրված խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հնարավորին չափ սպառիչ տեղեկատվություն: Պետք է ասել, որ նման առաջին փորձ արվել է 60-ականների