Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության էսքիզի հեղինակը հայազգի մաթեմատիկոս և գեղագիր Հակոբ Վահրամ Չերչիյանն է եղել: Թուրքական իշխանամետ «YeniAkit» թերթի կայքը ծավալուն և հանգամանալից հոդվածով անդրադարձել է թուրքական իրականության մեջ ոչ շատ հաճախ բարձրաձայնվող այս փաստին: