Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2024

Հայ շախմատիստները՝ հաղթողներ միջազգային մրցաշարում

0

Ավարտվել է «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվում էր 9 վարկանիշային և տարիքային խմբերով, որոնցից 6-ում մեր հայ շախմատիստները դարձել են հաղթողներ:

Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ա խմբում հաղթող դարձավ միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը և Հրայր Սիմոնյանը՝ համապատասխանաբար զբաղեցնելով հորիզոնական 2-րդ և 4-րդ հորիզոնականները։ Ա խմբում մրցանակակիրների շարքում է նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, ով 6 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Ա խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը:

Բ խմբում հաղթող դաձավ Մենուա Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Բ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արարատ Ստեփանյանը, ով 6.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Բ խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Վերոնիկա Խաչատրյանը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ Մելինե Հարությունյանը:

Բ խմբում մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Դավիթ Բաղդասարյանը, իսկ մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Նարեկ Մկրտչյանը:

Գ խմբում հաղթող դաձավ Արայիկ Յավրյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Գ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Սարգիս Արտակի Մանուկյանը, ով 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Գ խմբում աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վիկտորյա Շառաջյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Նատալի Քեշիշյանը:

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Գոռ Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Մինչև 12 տարեկան պատանիների խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արմեն Հարությունյանը, ով 7 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում հաղթող դարձավ Անգելինա Միրաքյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Նատալի Աֆիյանը, ով լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 3-րդ հորիզոանկանում է Արաքս Ավետիսյանը, իսկ 4-րդ՝ Սինգ Լիդա Ծիենը:

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Միքայել Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Курникова

43-летняя Анна Курникова не может передвигаться без инвалидного кресла






Основатель батальона "АрБат" Саркисян пострадал при взрыве в ЖК "Алые Паруса"

Камера сняла подозрительного мужчину перед взрывом в ЖК "Алые Паруса"

Окормляющие участников СВО священники призвали бойцов избегать мата на передовой

Взрыв в элитном ЖК Москвы: один человек погиб, трое — в реанимации