Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային: Վարչապետը ողջունել է տիկին Զեյայի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ բազմաոլորտ համագործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը երկկողմ փոխգործակցության համատեքստում շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում, մասնավորապես, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման, հանրային ծառայությունների, ոստիկանության և այլ ոլորտներում: Վարչապետը