Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 13-ին Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում Ոսկե ծիրան ստացավ Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը», Արծաթե ծիրան՝ Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» ֆիլմերը։ Հատուկ հիշատակման արժանացավ Նիննա Պալմադոտտիրի «Մենություն» ֆիլմը։ Տարածաշրջանային մրցույթում Ոսկե ծիրանի