Առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի, առանց մատանիների, ապարանջանի և ժամացույցի. Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում հունիսի 1-ից պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողները պետք է լինեն հենց այսպես: Ըստ իրավական ակտի` բուժաշխատողի եղունգները չպետք է մատի թմբիկից բարձր լինեն. զարդեր կրելը ևս արգելվում է: Իրավական նորմի ընդունումը նպատակ ունի կանխելու ներհիվանդանոցային վարակների տարածումը: