ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ հանդիպմանը Ալիևը, Trend-ի փոխանցմամբ, հավաստիացրել է, թե Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և միաժամանակ հերթական անգամ նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, քանի որ այդպես սահմանադրական հիմունքներով վերջ կդրվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ Սահմանադրության փոփոխության՝ Բաքվից հնչող պահանջներին Երևանից բազմիցս հակադարձել են, որ