Հարավային Կորեայում դատախազները շուրջ 12 ժամ դեմ առ դեմ ձևաչափով հարցաքննել են երկրի նախագահ Յուն Սուկ Յոլի կնոջը՝ Կիմ Կեոն Հիին. պատճառը մեղադրանքներն են առ այն, որ առաջին տիկինը Christian Dior թանկարժեք պայուսակ և այլ շքեղ նվերներ է ստացել «բարեհաճության» դիմաց, և որ նա ներգրավված է եղել արժեթղթերի հետ կապված մանիպուլյացիայի գործին: Այս մասին գրում է bloomberg.com-ը:
Սեուլի կենտրոնական շրջանի դատախազությունը հուլիսի 21-ին հայտարարել է, որ տիկին Կիմ Կեոն Հին հարցաքննվել է մոտ 12 ժամ՝ հուլիսի 20-ի ժամը 13:30-ից մինչև հուլիսի 21-ի ժամը 1:20-ը: Սկանդալը վերաբերում է այն մեղադրանքներին, որ տիկին Կիմը 2022 թվականի սեպտեմբերին ծագումով կորեացի, սակայն ԱՄՆ-ում բնակվող ոմն Չոյ Ջե Յանգից ապօրինաբար ստացել է Dior-ի պայուսակ՝ մոտ 3 միլիոն վոն (2900 դոլար) արժողությամբ և այլ թանկարժեք նվերներ ՝ իբր բարեհաճության դիմաց:
Տիկին Կիմի օգնականը հուլիսի սկզբին հարցաքննության ժամանակ խոստովանել էր, որ առաջին տիկինը ստացել է ձեռքի պայուսակը, բայց պնդել է, որ նա հրամայել էր հենց նույն օրն այն վերադարձել ուղարկողին:
Այնուամենայնիվ, օգնականը նշել է, որ մոռացել է պայուսակը վերադարձնել բազմաթիվ այլ գործերի պատճառով, և այդ ժամանակից ձեռքի պայուսակը մնացել է չօգտագործված և պահվել նախագահական գրասենյակում՝ ընդգծելով, որ պայուսակն օգտագործելու մտադրություն չի եղել:
Բացի այդ, առաջին տիկինը նաև մեղադրվում է 2009-ից 2012 թվականներին BMW-ի դիլեր Deutsch Motors-ի արժեթղթերի գները մանիպուլացնելու գործով: Նշվում է, որ նա, իբր, դավադրություն է կազմակերպել Deutsch Motors-ի նախագահ Կվոն Օհ-Սուի և թրեյդեր Լի Ջոնգ Հոյի հետ:
Biden's anger bleeds through as party weighs his future
Faculty of International Journalism and Mass Communications Eurasian International University is conducting an additional intake of applicants!
Suspect arrested for ‘threatening to kill Trump and his VP pick JD Vance’ in Florida days after assassination attempt
Exclusive - Sayantani Ghosh expresses happiness as sets of her show Dahej Daasi shifted close to her home; says 'I've been manifesting this for quite some time now'
Интервью AppTime с компанией Innova: релиз Gran Saga в России, внутриигровая оплата и «Масленица» в корейской MMO
According to BioWare, Dragon Age: The Veilguard is the first entry in the series where "the combat's actually fun" and where characters are "intentionally" the focus of the storytelling, which seems pretty unfair on the first three games
Двадцать пять человек за одним столом под звуки караоке – это было шедеврально!
D&D's new 2024 Player's Handbook will have 10 species to choose from including goliaths, and drow will be closer to their Baldur's Gate 3 version