Հուլիսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Հանդիպմանը կիպրական կողմից ներկա է եղել նաև Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքը ներկայացնող Վարդգես Մահտեսյանը։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամական կապերի և համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու փոխադարձ պատրաստակամության վրա: Ընդգծվել է, որ երկու մայրաքաղաքներում ռեզիդենտ դեսպանությունների առաջիկա ամիսներին բացումը, ինչպես նաև միջխորհրդարանական պարբերական շփումները լրացուցիչ խթան կհաղորդեն երկկողմ օրակարգին։
Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, գրանցված ձեռքբերումներին և ԵՄ անդամ երկրների աջակցությանն այդ ճանապարհին։ ԱԳ նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև հավակնոտ գործընկերության հետագա խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ քաղաքացիները հիրավի ունեն եվրոպական ձգտումներ, և ԵՄ հետ համատեղ մենք աշխատում ենք առկա գործիքակազմի միջոցով մեր համագործակցությունը խորացնելու և շոշափելի արդյունքներ արձանագրելու համար։» Տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի տեսլականը: Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու առհավատչյան:
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие
Отделение СФР по Москве и Московской области проактивно открыло свыше 32 тысяч СНИЛС новорожденным
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Пенсии работающих пенсионеров начнут индексироваться с 2025 года
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С 1 августа Соцфонд увеличит страховые пенсии россиян
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет
Жара? Пейте горячее! Доктор Кутушов назвал метод спасения от жары