1978 թվականին Երեւանը զարդարված էր «Հավերժ միասին» («Навеки вместе») բովանդակության պաստառներով: Նշվում էր Արեւելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու 150-ամյակը: Միջոցառումների շարքը, ֆիլմերը, կտավները, հաղորդումները, թեեւ վերեւից՝ Մոսկվայից, հրահանգավորված էին, բայց ներքին մեծ դիմադրություն չէին առաջացնում: Լսել եմ, իհարկե, նաեւ կարծիքներ, որ 1828 թվականին Ռուսական կայսրությունը գաղութացրեց Հայաստանը, բայց այդ կարծիքները գերակշռող չէին: Այսօր,