Բնական և հեղուկ գազի սխալ շահագործման դեպքում կարող է պայթյունավտանգ իրավիճակ առաջանալ։ Պայթյուններից և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է գազի սարքավորումները և գազաբալոնները շահագործելիս պահպանել տեխնոլոգիական նորմատիվները: Դրանք պետք է պահել պատշաճ վիճակում, պարբերաբար ստուգել աշխատանքը։ Մասնագետների կարծիքով՝ պայթյունների և հրդեհների ճնշող մասը մարդկանց անուշադրության և անփութության հետևանքով են։ «Շահագործվող գազաբալոնները պետք է ժամանակին փորձարկվեն: