Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարն են սկսում ազատ ոճային ըմբիշները: Հայաստանն այստեղ ունի երկու մասնակից՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը: Նրանք երկուսն էլ հավակնում են առնվազն օլիմպիական մեդալի: Այսօր մրցագորգ մտնելու է միայն Արսեն Հարությունյանը: Նա պայքարը սկսելու է 1|8 եզրափակչից եւ գոտեմարտելու է Մեքսիկան ներկայացնող Ռոման