Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը Փարիզում ընթացող օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլլաեւին, որը մինչ այդ առավելության էր հասել ադրբեջանցու նկատմամբ, ու դուրս մնաց հետագա պայքարից: Արսենը մեկնարկային գոտեմարտից հետո կարճ ժամանակ էր ստացել ուժերը վերականգնելու համար, ինչն էլ զգացվեց երկրորդ գոտեմարտում: Հիմա մնում է, որ Աբդուլլաեւը մտնի եզրափակիչ,