Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:52-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ, օջախը գտնվել է 66 կմ խորության վրա։