Air France-ը Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին մինչև օգոստոսի 11-ը չեղարկել է դեպի Բեյրութ թռիչքները
Air France ավիաընկերությունը երկարաձգել է Փարիզ-Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև օգոստոսի 11-ը, հայտնում է reuters.com-ը:
Ֆրանսիական ավիաընկերությունն ի սկզբանե հուլիսի 29-ից չեղարկել է բոլոր չվերթները դեպի Լիբանան, իսկ այս շաբաթվա սկզբին երկարաձգել էր ժամկետը մինչև օգոստոսի 8-ը:
Որոշումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակով: