Այս օրերին Բոսնիա եւ Հերցեգովինայում ընթանում է կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել էին 30 երկրի 363 մարզիկներ: Արդեն կայացել են քառորդ եզրափակիչները, որի արդյունքում մեր երկրից պայքարը շարունակում են ութը: Այսինքն, այս պահի դրությամբ ավագ մարզիչ Արթուր Մելքումյանի ղեկավարած հավաքականն արդեն իսկ ապահովել է առնվազն ութ բրոնզե մեդալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ