Ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն Արցախում շատ է եղել։ 2020-ի պատերազմից հետո, սակայն, դժվարությամբ է ուժ գտել ու կրկին Արցախ եկել։ Չէր ուզում Արցախը վիրավոր տեսնել, արցախցուն` կոտրված։ Ամեն ինչ փոխվեց, երբ տեսավ արցախցու անկոտրում կամքը, պայքարի շունչը։ Պետք է անպայման ներդրում անել. խաղահրապարակ կառուցելու գաղափարը տեղում ծագեց։ Ջուլֆալակյանը վստահ է` պատերազմից հետո,