Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետ Ժոֆղուա Բուլարը քաղաքային այգում այսօր հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանի օլիմպիական պատվիրակության անդամներ, բազմաթիվ երկրպագուներ: