Հունահռոմեական ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Ֆրանսիայի մայրաքաղաքում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց կուբացի Լուիս Ալբերտո Օրտա Սանչեսին ու անմասն մնաց դրանից: Իսկ ավելի վաղ մեդալի համար պայքարելու հեռանկարից զրկվել էր ազատ ոճային, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, քանի որ քառորդ եզրափակչում նրան հաղթած ուզբեկ Գուլոմժոն Աբդուլլաեւը հաջորդ փուլում