Չինաստանում ընկերությունը դիակիզարաններից ու բժշկական լաբորատորիաներից գողացել է ավելի քան 4,000 դի՝ բժշկական ալոգեն պրոթեզներ պատրաստելու համար։
Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, իրավախախտները մոտ 380 մլն յուան (մոտ 53 մլն դոլար) են վաստակել ոսկրային հյուսվածքի վաճառքի անօրինական բիզնեսից։
Փաստաբան Յի Շենխուան ասել է, որ ոստիկանությունը Թայյուան քաղաքում (Շենսի նահանգ) հետաքննում է մարդկային մնացորդների զանգվածային գողության դեպքն ալոգեն պրոթեզների արտադրության համար։ Նրա խոսքով՝ Shanxi Aorui Biomaterials ընկերությունն անօրինական կերպով դիակներ և վերջույթներ է գնել Սիչուան և Շանդուն նահանգներում, ինչպես նաև Գուանսի Չժուան ինքնավար մարզում։
Ինչպես նա նշել է, ոստիկանությունն առգրավել է 18 տոննա ոսկոր և ավելի քան 34 հազար պատրաստի կամ գրեթե ավարտված ալոգեն պրոթեզ։ Նրա աղբյուրները նաև նշել են, որ Shanxi Aorui Biomaterials-ի գործադիր տնօրենը խոստովանել է ավելի քան 4,000 դիակի գողությունը Յունան, Գույչժոու և Սիչուան նահանգների, ինչպես նաև Չունցին քաղաքի դիակիզարաններից:
Դիակիզարանների աշխատակիցները մասնատել են դիերը՝ տեղափոխման և հետագա մշակման համար։ Մարդկային մնացորդների մատակարարների թվում է նաև Լյարդի հետազոտական կենտրոնը Ցինդաոյի համալսարանական հիվանդանոցում (Շանդուն նահանգ):Փաստաբանի խոսքով՝ այս գործով հանցավոր սխեմային մասնակցելու համար բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 75 կասկածյալ։
Թայյուան քաղաքի դատախազության խոսնակը հաստատել է, որ իշխանությունները հետաքննում են «մնացորդների առևանգումը և վերավաճառքը շահույթ ստանալու նպատակով», սակայն հրաժարվել է ավելի շատ մանրամասներ տրամադրել՝ վկայակոչելով «գործի բարդությունը»:
Սովորաբար, ալոգեն պրոթեզները պատրաստվում են այն հիվանդների ոսկրային նյութից, որոնք ենթարկվում են տարբեր վիրաբուժական միջամտությունների, օրինակ՝ կոնք-ազդրային հոդի փոխարինման: Այնուամենայնիվ, այդ նպատակների համար ոսկրային հյուսվածքի հեռացումը պետք է տեղի ունենա հիվանդի համաձայնությամբ:
«Ингосстрах» и «Будь Здоров» рассказали о профилактике заболеваний глаз
ВСТРЕЧИ С ЖИТЕЛЯМИ
Команда СЛД «Узловая» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» заняла 2 место в соревнованиях по рыбной ловле
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет
Optimize Your Ride with Tintex: Expert Services for Every Car Enthusiast
Pole vaulter Mondo Duplantis pays tribute to viral pistol shooter Yusuf Dikec after setting Olympic record
Transform Your Car with Tintex: A Comprehensive Guide
Faculty of Diplomacy
The Eurasian International University is conducting an additional recruitment of applicants for another program - "International Economic Relations"!