Որոշ անհատների և լրատվամիջոցների կողմից տեղեկություններ են տարածվում, թե իբր ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խմելու ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին և կանոններին, ինչի հետևանքով ազատազրկված անձանց շրջանում հանգեցրել է հիվանդության տարածման: Արդարադատության նախարարությունը այս առիթով հաղորդագրություն է տարածել:
«Հաշվի առնելով այս մասին նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված տեղեկությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել էր վարչական վարույթ` արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խմելու ջրի սանիտարական նորմերի և կանոնների պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով։
Վարույթի շրջանակներում տեսչական մարմնի մասնագետները 2024 թվականի օգոստոսի 13-ին իրականացրել են զննում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Զննման ընթացքում պարզվել է, որ հիմնարկի խմելու ջրի ջրամատակարարման համակարգն ամբողջությամբ նոր է կառուցվել, համակարգում վթարներ չեն եղել, հիմնարկն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Միաժամանակ փորձագետների կողմից հիմնարկի ջրամատակարարման համակարգի 6 կետերից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ, որոնք ենթարկվել են խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտությունների:
Փորձագիտական եզրակացության համաձայն՝ նմուշառված խմելու ջրի նմուշները համապատասխանում են սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին:
Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված սանիտարական նորմերով և կանոններով սահմանված պահանջները չեն խախտվել, ինչի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթը կարճվել է վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Команда подмосковного главка Росгвардии завоевала серебро в соревнованиях по гиревому спорту Спартакиады «Динамо»
Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70
Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ
Заместитель управляющего Отделением Фонда пенсионного и социального страхования Российской Федерации по г. Москве и Московской области Алексей Путин: «Клиентоцентричность - наш приоритет»
A college student put on a free, stage adaptation of Silent Hill 2 'to make a truly frightening theatrical experience' all without an appearance by Pyramid Head
Return of the Phantom, which is basically The Phantom of the Opera but with time travel, is free on GOG
Nowhere House 1.1.18
Stressing out waiting for Dragon Age: The Veilguard to download? Here's some Dragon Age ASMR to help mellow your mood
Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ
Как пополнить баланс Playstation Network (PSN) с помощью ваучеров
Заместитель управляющего Отделением Фонда пенсионного и социального страхования Российской Федерации по г. Москве и Московской области Алексей Путин: «Клиентоцентричность - наш приоритет»