Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով (տեսանյութ)
Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ Digitec 2024-ն այս տարի ևս գրավեց Հայաստանի առաջատար ընկերությունների ուշադրությունը։
Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով՝ առաջարկելով նորարարական և ճկուն լուծումներ բիզնեսի և ներդրողների համար։
Կոնվերս Բանկը տեխնոցուցահանդեսի մասնակիցներին առաջարկեց միանգամից երեք կարևորագույն պրոդուկտ՝ Converse Markets, Կորպորատիվ պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում, Բրոքերային ծառայություններ և արժեթղթերի առք ու վաճառք:
Converse Markets թվային հարթակը նախատեսված է տնտեսվարողների համար, որոնք իրենց գործունեության ընթացքում հաճախ են օգտվում արտարժույթի փոխանակման բանկային ծառայությունից:
Այս հարթակում, առանց լրացուցիչ ծախսերի, ընդամենը վայրկյանների ընթացքում բաժանորդը կարող է որոշում կայացնել՝ կատարել գործարքը, թե` ոչ. «Հարթակի միջոցով հաճախորդը կարողանում է վայրկյանների ընթացքում առանց երկար ժամանակ ծախսելու, բանկի հետ կապ հաստատելու, զանգահարելու, ճշտելու մի քանի քլիքի միջոցով գործարքներ կատարել՝ միաժամանակ հետևելով փոխարժեքների տատանումներին, ուղղություններին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոնվերս Բանկի դիլինգի բաժնի ղեկավար Անի Նազարյանը:
Կոնվերս Բանկի հաճախորդներն այս հարթակում ոչ միայն խնայում են ժամանակն ու նյարդերը, այլև ստանում են որոշակի արտոնություններ, օրինակ, կարող են փոխարկել արժույթն արտոնյալ փոխարժեքով:
«Նաև չունենք ծավալային սահմանափակում՝ մինիմումի տեսանկյունից, քանի որ երբ հաճախորդը գալիս է բանկ ու հարցում անում, ունենում ենք որոշակի սահմանափակումներ մինիմումի տեսանկյունից, իսկ այս հարթակում շատ փոքր ծավալից կարելի է անել փոխարկումներ արտոնյալ փոխարժեքով»,- ասաց Անի Նազարյանը:
Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակիցներին Կոնվերս Բանկը ներկայացրեց նաև Կորպորատիվ պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործիքը, որն այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր է բիզնեսի զարգացման համար:
«Սա վարկային պրոդուկտներից զատ՝ շատ հարմար լրացուցիչ միջոցների ներգրավման գործիք է, որը կախված չէ բանկային ռեսուրսներից, ֆոնդերի ռեսուրսներից, այլ կախված է պոտենցիալ ներդրողներից: Եթե ընկերությունն առողջ է, մենք կարողանում ենք լավ փաթեթավորված ներկայացնել մեր ներդրողներին, և կարողանում ենք ընկերության համար միջոցներ ներգրավել՝ դրանով բարձրացնելով լոյալությունն ընկերության հանդեպ, որովհետև դրանք այն ընկերություններն են, որոնցից բոլորս օգտվում ենք»,- ասաց Կոնվերս Բանկի կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի ղեկավար Էլեն Քարիմյանը:
Դեպոզիտար հաշիվ բացելու և Բանկի թողարկած պարտատոմսեր ձեռք բերելու համար բանկ այցելելն, ի դեպ, պարտադիր չէ: Այս ամենը հնարավոր է նաև Converse Mobile հավելվածում:
Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է նաև, նվազագույն ջանք գործադրելով, օգտվել Բրոքերային ծառայություններից, որը ներառում է Արժեթղթերի գնում և վաճառք, ներդրումային խորհրդատվություն, հաշիվների բացում ու կառավարում. «Կոնվերս Բանկն այս պահի դրությամբ առաջարկում է բրոքերային հաշվի բացում, որն անվճար է: Տեղական շուկաներում և միջազգային շուկաներում առաջարկում ենք ներդրումներ արժեթղթերում: Կոնվերս Բանկն ունի լայն գործիքակազմ, շուտով մենք նաև պլանավորում ենք թողարկել դրամային, դոլարային պարտատոմսեր, սրանք ավանդից տարբերվում են, չեն հարկվում, և կարող եք ձեր պարտատոմսերը վաճառել, երբ ցանկանում եք, այս դեպքում տոկոսները չեք կորցնում»,- ասաց Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի ներդրումային գործառնությունների բաժնի ղեկավար Անահիտ Հակոբյանը:
Դիմելով Կոնվերս Բանկին՝ հաճախորդները ստանում են աջակցություն առաջնային ու երկրորդային շուկաներում ներդրումներ անելու հարցում, ինչպես նաև ստանում են հնարավորություն այդ ամենը կատարել մատչելի սակագներով: