Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ասել է, որ պատրաստ է հարվածել Իրանին՝ թիրախավորելով ոչ թե նավթային կամ միջուկային օբյեկտները, այլ ռազմական. այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ երկու պաշտոնյաների, որոնք ենթադրել են, որ Իսրայելի կողմից ավելի սահմանափակ հակահարվածն ուղղված է լայնամասշտաբ պատերազմը կանխելուն:
Իսրայելի հարվածն Իրանի նավթային օբյեկտներին կարող է բարձրացնել էներգակիրների գները, կարծում են վերլուծաբանները, մինչդեռ երկրի միջուկային հետազոտական ծրագրի վրա հարձակումը կարող է ջնջել Թեհրանի հետ Իսրայելի հակամարտությունը բռնկումից հետ պահող մնացած «կարմիր գծերը»՝ առաջացնելով հետագա էսկալացիա և վտանգելով ԱՄՆ-ի ավելի անմիջական ռազմական դերն այս հակամարտությունում: Ուստի, երբ Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստվում է միայն Իրանի ռազմական օբյեկտներին հարվածել, Վաշինգտոնը դա թեթևության զգացումով է ընդունել:
Իսրայելի վրա Իրանի վերջին հրթիռային հարձակումից երկու շաբաթ է անցել և Մերձավոր Արևելքը պատրաստվում է Իսրայելի խոստացված պատասխանին՝ վախենալով, որ երկու երկրների տասնամյակներ տևած ստվերային պատերազմը կարող է պայթել՝ վերածվելով լայնածավալ ռազմական առճակատման:
Նախկինում Բայդենը հրապարակայնորեն հայտարարել է, որ չի աջակցի Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուն:
Սպիտակ տունը The Washington Post-ի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն չի տվել: Մինչդեռ Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է.«Մենք լսում ենք Միացյալ Նահանգների կարծիքը, սակայն մեր վերջնական որոշումները կկայացնենք՝ ելնելով մեր ազգային շահերից»։
DeepMind CEO makes big brain claims, saying AGI could be here within 'five to 10 years' and cause humanity to experience widespread change that's '10 times bigger than the Industrial Revolution, and maybe 10 times faster'
Находи идеальные места для персонажей-фигурок в «Is This Seat Taken?»
Льготные ипотеки на Дальнем Востоке активно получают участники СВО и сотрудники ОПК
Чёрный день календаря. 8 августа: Архангельская трагедия. Как ошибка пилота погубила рейс Як-40
Коми, Камчатку, Архангельскую, Иркутскую, Калужскую, Костромскую, Курскую, Свердловскую и Оренбургскую области эксперты отнесли к регионам, где на осенних выборах "протестный потенциал выше среднего", говорится в докладе...
Защищённый планшет промышленного класса Saotron RT-W11
В Калининском районе Краснодарского края фрагменты дронов повредили контактную сеть на железной дороге между станциями Величковка и Ангелинская, сообщил оперштаб региона
Аренда квартир в июле 2025 года: за сколько можно снять жильё в Симферополе и Севастополе?
Компания «Гранд Сервис Экспресс» информирует об изменениях в курсировании некоторых поездов «Таврия» с осени 2025 года