Добавить новость
ru24.net
World News in Armenian
Октябрь
2024

Այս տարվա ընթացքում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է 311 անձ

0

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով այս տարվա 9 ամիսների ընթացքում դատախազների կողմից ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 428 անձի վերաբերյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 129 անձի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ։

«311 անձ քրեական պատասխանատվությունից ազատվել են գործուն զղջալու հիմքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել էր 69 անձ»,- ասաց Խաչատրյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշեց, որ բոլոր այն վարույթներով, որոնցով որոշումներ են կայացվում ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդումը չիրականացնելու կամ արդեն իսկ սկսված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քննիչի կողմից կատարվում է այն նույն ծավալի քննությունը,  որը վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու դեպքում է կատարվում։

«Այսինքն՝ քննությամբ ձեռք են բերվում ապացույցներ, որոնք իրենց համակցությամբ բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու համար, սակայն մեղադրվող անձի համաձայնությամբ դատախազն իր բացառիկ լիազորությամբ նշված անձանց ազատում է քրեական պատասխանատվությունից։ Անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու այս հիմքը ավելի հաճախ կիրառելու պրակտիկան, կարծում եմ, արդարացված է։ Նվազում է և՛ դատարանների, և՛ դատախազների ծանրաբեռնվածությունը»,- եզրափակեց Խաչատրյանը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Даниил Медведев обошёл Пита Сампраса по сумме заработанных за карьеру призовых






Лавров заявил, что Россия четко придерживается лимитов, закрепленных в ДСНВ

На строительство ВСМ Петербург – Москва выделят 46 млрд рублей

Японцы, как и Трамп, хотели бы «дружить» с Китаем против России

Итоги досмотра импортных и экспортных грузов с продукцией растительного происхождения за неделю