Добавить новость
ru24.net
World News in Armenian
Октябрь
2024

Սիմոնյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները

0

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն փաստին, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ երեք օր շարունակ շփումներ է ունեցել Ժնև այցի նախօրեին Դուշանբե քաղաքում անցկացված Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ, սակայն վերջինս որևէ կերպ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին, և հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնև ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից:

Միևնույն ժամանակ, Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հայկական կողմի՝ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների խորհրդարանների և հասարակությունների խաղաղության նախապատրաստմանն ու դրա ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկմանը, որոնք միտված կլինեն փոխադարձ վստահության ձևավորմանը: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Калинская вышла в 1/4 финала турнира WTA в Сингапуре






Пабло Солари вылетел в Москву на медосмотр перед переходом в «Спартак»

1 февраля в Москве и области ожидается теплый и дождливый день

Началось. Пошли аресты. Но Чубайс признался ещё в 2015 году. Что будут делать следователи?

Школьный учитель из Тоцкого района перевел мошенниками более 1,5 млн рублей