Добавить новость
ru24.net
World News in Armenian
Ноябрь
2024

Դուք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթների ակտիվ տարածողն եք, Դուք նաև Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագուն եք. Ագնեսա Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին (տեսանյութ)

0

Ձեր ֆեյսբուքյան էջը ՔՊ-ի Քանաքեռ-Զեյթուն տարածքային կառույցի խորհրդի նիստերի մասին արձանագրություններ են, բայց ես, այդուհանդերձ, առաջարկում եմ հասկանանք, թե որքանով եք ի վերջո ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել կամ չզբաղվել։ Այս մասին ԱԺ նիստին ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը դիմելով` թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին:

«Հուլիսի 12-ին Դուք մի այսպիսի գրառում եք արել. «Այ անբովանդակ, սրբապիղծ, սադրիչ սրիկա, հասա՞ր նպատակիդ, այ փրկիչ», հարց՝ ու՞մ նկատի ունեք։ Երկրորդ գրառումը` «Կարծում եմ, երեկ Բրյուսելում ազդարարվեց Հայաստանում ռուսական նեոգաղութացման ժամանակաշրջանի ավարտը»։ Շարունակու՞մ եք մնալ այդ կարծիքին»,- ասաց պատգամավորը:

Մեսրոպյանը նշեց, թե ինքն օրենքի որևէ խախտում չի նկատում այս պահին: «Ես այս պահին հանդես եմ գալիս որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու, իսկ այս պահից առաջ՝ ով եմ եղել, ինչպիսի քաղաքական հայացքներ եմ ունեցել, դա բացառապես իմ իրավունքն է: Քաջատեղյակ եմ ՀԾԿՀ նախագահի աշխատանքային պահանջներին: Գիտեմ՝ ինչպիսի քաղաքական զսպվածություն և ինչպիսի պահանջներ կա այնտեղ»,- նշեց նա:

Ըստ Մեսրոպյանի՝ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո իր մեջ նման կամք և ուժ գտել է և կարող է լինել չեզոք, հավասարակշռված հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, ինչը պահանջում է տվյալ պաշտոնի անձնագիրը։

Խամոյանն արձագանքեց. «Պարո՛ն Մեսրոպյան, Դուք ասում եք, թե ով եք եղել, Ձեր իրավունքն է։ Բա եկել եք, մեր քվեն եք ակնկալում, բա չիմանա՞նք՝ ո՞վ եք եղել Դուք։ Բա մենք էլ ենք ուզում իմանալ՝ Դուք ո՞վ եք եղել ի վերջո։ Հարցս հետևյալն է՝ մենք էլ անհագ, մեծ ցանկություն ունենք իմանալու, թե ով եք։ Դուք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթները ակտիվ տարածող եք, ես հայտնաբերեցի նաև, որ դուք Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագու եք»։

Ապա Խամոյանը նշեց, թե ինչ հարցազրույց է տարածել իր սոցիալական էջով: «Օրինակ՝ մի հարցազրույցով եք կիսվել, ռուսական կենտրոններից Ալիևին ասում են՝ ՀՀ-ին հարվածի, հեղաշրջում կլինի, եկած մարդը միջանցքը կտա։  Հիմա շարունակու՞մ եք մնալ այդ կարծիքին, որովհետև Դուք ընտրվելու եք մի հանձնաժողովի նախագահ, որը գործ է ունենալու, օրինակ՝ ՀԷՑ-ի հետ։ Ձեր դիրքորոշումները չե՞ն խանգարելու, և խոստանո՞ւմ եք մեզ, որ էլ Արամ Զավենի Սարգսյանի «Պերֆեքթ թիվի» հիշեցնող հարցազրույցները չեք տարածելու հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո»,- ասաց նա։

Մեսրոպյանը նշեց՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար այս Ազգային ժողովի պատգամավորական կազմի բացարձակ մեծամասնությունը, այդ թվում նաև Խամոյանը իրեն շատ լավ եք ճանաչում։

«Ո՞վ եմ եղել ես, իմ կենսագրության մեջ չկա մի րոպե, մի վայրկյան, մի էջ, որի համար ես կարող եմ գլուխս կախել կամ կարմրել, կամ որպես սխալ ինչ-որ գործունեություն ծավալած մարդ հանդես գալ։ Այդ մասով ճանաչելու դռները բաց են, ես որևէ թաքցնելու բան չունեմ։

Ինչ վերաբերվում է Ձեր մատնանշած թեմաներին, ես արդեն պատասխանեցի։ Ես հասկանում եմ, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում պետք է ցուցաբերեմ քաղաքական զսպվածություն, չեզոքություն, հավասարակշռվածություն, էլ չեմ խոսում մնացած գործոնների մասին, որոնք պետք է ի նպաստ գործեն տվյալ պաշտոնում գործող անձի համար»,- ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Большой шлем

Открытие Игр в Париже, допинг Синнера и Свёнтек и заявление Федорищева: главные скандалы 2024 года в спорте






Сахибу требуется дорогостоящее лекарство, чтобы противостоять тяжелому воспалению

Квартирное дарение: россиян настоятельно призывают к быстрому оформлению

Задержаны несколько поездов в южном направлении

Владимир Ефимов: Более 40 помещений в исторических зданиях приобрели представители бизнеса у города за год