Հնարավո՞ր է արդյոք թատրոնի բեմում ընդամենը մեկ ու կես ժամում հանդիսատեսին պատմել աշխարհում երբևէ ապրած մեծագույն արվեստագետներից մեկի մասին։Ու պատմել այնպես, որ նրա կերպարն ու հետագիծը ոչ միայն նոր մեկնություն ստանա, այլև հառնեն նրա դրամատիզմով լի ու միաժամանակ լույսով ողողված կյանքի ամենաուշագրավ դրվագները... Հնարավոր է, երբ բեմում է ևս մի հանճարեղ արվեստագետ, ով աշխարհին Հայի մասին պատմում է ջազի լեզվով։