ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների օրինականացման վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Telegram» հավելվածի՝ շուրջ 80 էջերի միջոցով իրականացվում է թմրամիջոցների ապօրինի վաճառք։ Իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի 26 և Երևան քաղաքի 27-ամյա