Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել, դրա համար էլ չի պսակվում». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Քննարկում ենք հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, բայց պարոն Ռուբինյանը պարբերաբար հիշեցնում էր 004 հրամանի մասին, 00 կոդի մասին եմ ուզում խոսել, որովհետև 00 նշանակում է հուշ գաղտնի։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Ինչպես կար ժամանակին, մարտի մեկի փաստահավաք խմբի ժամանակ հայտնաբերվեց 038 հրամանը, որը քաղվածք էր մի մեծ հրամանի, որտեղ հուշ գաղտնի տրամաբանության մեջ բանակը օգտագործում էին սեփական ժողովրդի դեմ իշխանությունը պահելու նպատակով։ Հիմա կարող է այստեղ էլ է քաղվածքը:
Ամենաճիշտ կարճ ճանապարհը դրվագների տակ դրված ամբողջ ծավալը ներկայացնել, հասկանալն է՝ այդ էջը ի՞նչ է իրենից ներկայացնում մեր երկրի իշխանության հետ պայքարի և մեր պետականության հետ ի՞նչ առնչություն ունի նման շրջաբերականների և նրանց գաղտնիության ռեժիմի ընտրությունը։ 00 դեռ սովետական տարիներից նշանակում է հույժ գաղտնիք։ Հաջորդիվ այստեղ թեկնածուի հետ կապված ես ճանաչում եմ Մեսրոպ Մեսրոպյանին 2008-ից սկսած, որովհետև տիկին Խամոյանն իր զգացմունքներն արտահայտեց Սասուն Միքայելյանի նկատմամբ, վատ առումով։ Գուցե լավ առումով, չգիտեմ, բայց ամեն դեպքում բարեկամական կապերը թեկնածուի պրոֆեսիոնալ ընթացակարգի հետ որևէ առնչություն չունի»,- ասել է նա:
Քոչարյանն անդրադարձավ նաև Սասուն Միքայելյանի որդու գործունեությանը:
«Տիկին Խամոյան, ձեզ էլ ասեմ, որ Սասուն Միքայելյանի որդին, որը հրաշալի համայնքապետ է Հրազդանում և մեծ հարգանք է վայելում, կոպիտ ասած հրազդանցիների մոտ այսպես խոսույթ կա, որ Սևակն ամուսնացել է Հրազդան քաղաքի հետ, դրա համար էլ չի պսակվում, շնորհակալություն»,- ասել է նա։
Раскрой потенциал Мистера Террифика из DC Worlds Collide с этим гайдом
Mafia: The Old Country получила положительные оценки в Steam
DeepMind CEO makes big brain claims, saying AGI could be here within 'five to 10 years' and cause humanity to experience widespread change that's '10 times bigger than the Industrial Revolution, and maybe 10 times faster'
Находи идеальные места для персонажей-фигурок в «Is This Seat Taken?»
Семь поездов задерживаются на Кубани из-за падения обломков БПЛА между станциями Величковка и Ангелинская, там пропало напряжение контактной сети
Аренда квартир в июле 2025 года: за сколько можно снять жильё в Симферополе и Севастополе?
В Калининском районе Краснодарского края фрагменты дронов повредили контактную сеть на железной дороге между станциями Величковка и Ангелинская, сообщил оперштаб региона