Добавить новость
ru24.net
World News in Armenian
Ноябрь
2024

Անկախության հռչակագրի տեսլականն անիրական է պատկերում ՀՀ անկախ պետությունը. Սարգիս Խանդանյան

0

Խոսքը Անկախության հռչակագրի  բովանդակության մասին է եղել  և այն շեշտադրումների, որոնք կան այդ փաստթղթում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Անկախության հռչակագրի վերաբերյալ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը:

«Իհարկե, այդ փաստաթուղթը, որ ընդունվել է 1990 թվականին, երբ որ անկախ Հայաստանը չկար, բայց այն տեսլականը, որը նկարագրված է Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը։ Ուստի կիսում եմ այդ մոտեցումը և նաև այս կոնտեքստում, դրա իրավական գնահատականի տեսանկյունից կարևոր էր սեպտեմբերի 26-ի Սահմանադրական դատարանի որոշումը։

Իհարկե, ես չեմ ցանկանա բարձր դատարանի որոշմանն ինչ-որ մեկնաբանություններ տալ՝ բացասական կամ դրական, բայց այդ որոշումը որոշակիորեն ամրապնդում է այդ տեսակետը»,- ասաց նա:

Լրագրողի հարցին՝ ինչու են հիմա բարձր մակարդակով  նման հայտարարություններ արվում, արդյոք Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Անկախության հռչակագրի վերաբերյալ:

«Նախորդ օրերին բյուջեի քննարկման ընթացքում խոսակցությունը բացառապես ներհայաստանյան է եղել, խոսակցությունն իրական Հայաստանի գաղափարի շուրջ է եղել, ու ես չեմ հասկանում այդ ենթադրությունը, որ որևէ ներհայաստանյան խոսույթ Հայաստանի հանրության հետ, Հայաստանի կառավարության խոսակցությունը պետք է ինչ-որ տեղից պարտադրված լինի։

Թեմաներ կան, որ մենք չենք կարող Հայաստանի հանրության հետ փակ սենյակում մտնենք և ոչ հրապարակային խոսակցություն ունենանք, դա անհնար է ժողովրդավարական երկրի պայմաններում, բայց և դա չպիտի պատճառ լինի, որ մենք դադարեցնենք այդ խոսակցությունը, որովհետև դա կնշանակի հեռանալ ժողովրդից և չխոսել այն իրական խնդիրների մասին, որոնք կան մեր երկրում։

Իսկ այն պահանջներին, պատճառաբանություններին և ռետորաբանությունը, որը կա Ադրբեջանի կողմից, արձագանք է հնչում և նաև վարչապետը արձագանքեց Սահմանադրության փոփոխման մասին խոսույթին»,- ասաց Խանդանյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

ATP опубликовала окончательный рейтинг теннисистов по призовым, заработанным в 2024 году






В Крыму уровень охвата школьников допобразованием превысил 86%

Источник 360.ru: житель Москвы погиб во время пожара в гараже

В Германии призывают «поставить на место» Илона Маска из-за слов об «АдГ»

Эксперт назвал самый безопасный алкогольный напиток