Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Մարդիկ մեզ ասում են արդարությունն ի՞նչ եղավ, մենք ասում ենք, որ հա կլինի, որոշեցինք գնանք ինստիտուցիոնալ ճանապարհով: Այս մասին ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների կատարվող կտրվածքով գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրավապահ համակարգին հրավիրում ենք, ասում ենք՝ բա ի՞նչ եղավ, ասում են՝ դե գիտեք, այս չունենք, այս չունենք, այս չունենք, ասում ենք՝ շատ լավ։ Հիմա, եթե վեց բան թվարկել են, որ չունեն այդ վեց բանը, այդ վեցից առնվազն չորսը մենք տվել ենք իրավապահ դատաիրավական համակարգին։ Հիմա մեզ պետք են արդյունքներ, մենք չունենք բացատրություն հիմա։
Ի հեճուկս ամեն ինչի, որ թոշակների խնդիր կա, չգիտեմ, սոցիալական խնդիր կա, աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, սարքեր-սարքավորումներ ենք առել, ավտոմեքենաներ ենք առել, օրենքներ ենք փոխել, ու էլի բացատրություններ: Ասում են այս օրենքի այս ինչ կետը այս է ասում, դե այս այն, այն մեկը այն, այն մեկը հիվանդ է, յոթ տարի դատավարություն են անում։ Ամենամեծ պրոբլեմն ուրիշ բան է, մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում, ամենամեծ պրոբլեմն այդտեղ։ Ես երեք տարի էլ առաջ էլ եմ ասել, չորս տարի առաջ էլ եմ ասել, որ կոռուպցիոներները սրճարաններում, ռեստորաններում առավոտից իրիկուն քեֆ են անում, այսօր էլ եմ ասում։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն ենք սխալ անում, կամ ի՞նչ չենք տվել մեր իրավապահ համակարգին։ Էլի այդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում «ճռիկներ, վռիկներ» էին անում, այդ նույն մարդիկ այդ նույն բանը հիմա էլ են անում են:
Լավ, ես կարող եմ համբերել, մի տարի համբերեմ, երկու տարի համբերեմ, երեք տարի համբերեմ, չորս տարի համբերեմ, հարգելի գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի, հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ՝ ես ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, գալիս եմ ձեր միջոցառում ելույթ ունենում խոսում, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում գնում եմ, հետո հաջորդ տարի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, էլ ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում գնում եմ, ո՞վ է ում ձեռ առնում, ուզում եմ հասկանալ, սրա վերջը եկել է: Ես էլ բան չունեմ տալու, այն ինչ ինձնից ուզել եք տվել եմ, չեմ միջամտել ոչ մի բանի, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ» - աել է նա:
Փաշինյանը նշեց, որ նման իրավիճակներում հասարակությունը պետությանը ընկալում են որպես թույլ:
«Ստացվում է, որ Հայաստանում թույլ իշխանություն է, կներեք, ուրեմն թույլը ուժային կառույցն է, որ որևէ մեկը ինձ թույլ անվանի։ Այսինքն անընդհատ ապացուցելու անհրաժեշտություն պետք է ունենա՞նք, ո՞նց կարող է պետության մեջ ընդհանրապես որևէ մեկը թպրտա, ո՞նց կարող է այդպիսի բան լինի։
Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց»,- ասել է Փաշինյանը: