«Հայաստանի պատմության ընթացքում հայտնի են պատմություններ, երբ Դեմիրճյանը, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը երկրի համար միջազգային հարաբերություններում խնդիրներ են լուծել բացառապես անձնական կապերի ուժով»
Միջազգային հարաբերություններում անձնական կապերը չափազանց կարևոր նշանակություն ունեն: Անձնական կապերը շատ հաճախ լուծում են հարցեր, որոնք չեն լուծվում նույնիսկ դիվանագիտական խողովակներով: Հետևաբար դրանց թերագնահատումը միամտություն է: