Հայաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բոլոր ուղղություններով գործընկերության խորացմանը միտված ջանքերը։
Նախորդ շաբաթ երկու երկրների առաջնորդներն էին հանդիպել Հունգարիայում, քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը։
Պաշտոնական Փարիզը բազմիցս հայտարարել է իր անվերապահ աջակցությունը...