Լավ է հնչում. Լապորտը՝ «Ռեալի» կողմից հետաքրքրության մասին
Ալ-Նասրի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Էմերիկ Լապորտը պատասխանել է Մադրիդի «Ռեալից» իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։
«Ռեալը» կադրային լուրջ խնդիրների է բախվել պաշտպանական գծում և փնտրում է մատչելի ու հուսալի պաշտպանի։
«Լավ է հնչում: Ակնհայտ է, որ «Ռեալի» նման թիմերին արհամարհանքով չեն նայում»,- Լապորտի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը: