Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի. Լեհաստանի վարչապետն անդրադարձել է Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցին
Լեհաստանի վարչապետ Տուսկը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցի բովանդակութան մասին։
«Ես հենց նոր զանգ ստացա կանցլեր Շոլցից, ով պատմեց Պուտինի հետ իր զրույցի մասին։ Ես ուրախ էի լսել, որ նա կրկնեց լեհական դիրքորոշումը. «Ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի» - գրել է Տուսկը X-ում: