«Փաստ» օրաթերթը գրում է. Կիրակի երեկոյան տարածված «սլիվը», որ երեկ իրականություն դարձավ, տարաբնույթ որակումների, կարծիքների, նույնիսկ հեռուն գնացող «եզրահանգումների» ու «վերլուծությունների» տեղիք տվեց: Խոսքը, այսպես կոչված, ուժային բլոկի «գլխատման» մասին է, որն արդեն ստացել է «վոթցափային պաշտոնանկություններ» անունը: Ի դեպ, «հրաժարականների» այս շքերթը երեկ ողջ օրն ավելի շատ ծաղրի ու հեգնանքի առարկա դարձավ: Ոմանք նույնիսկ նշում էին, թե որոշ պաշտոնյաներ (ասենք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը) իրենց «WatsApp»-ները ջնջել են: Կատակը՝ կատակ, բայց «Փաստ» թերթի տեղեկություններով, այս պաշտոնանկություններն ունենալու են բավական լուրջ շարունակություն: Ընդ որում, խոսքը միայն, այսպես կոչված, «առաջին էշելոնի» մասին չէ. առաջիկա օրերին պաշտոններից ազատվելու են նաև պետական կառույցների, հատկապես հրաժարական տվածների «հիմնարկների» երկրորդ, երրորդ շարքի ոչ քիչ պաշտոնյաներ:
Ի մասնավորի, երեկվա դրությամբ մեզ հայտնի էր դարձել առնվազն երկու սպասվող պաշտոնանկության մասին: Նախ՝ երեկ առավոտյան տեղեկություն ստացանք, որ ազատման դիմում է գրելու ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը, որը համարվում է հրաժարական տված Ռուստամ Բադասյանի աջ ձեռքը: Մեր տեղեկություններով, կադրային ջարդի հաջորդ արարը ՊԵԿ-ում կվերաբերի Բագրատաշենի մաքսային անցակետի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ աշխատանքից ազատմանը։ Բառացիորեն օրեր առաջ այս մաքսակետում տեղի էր ունեցել սկանդալային միջադեպ, ինչի պատճառով նրանց վարքը քննարկման առարկա էր դարձել ամենաբարձր մակարդակով, և չի բացառվում, որ նրանք ևս հայտնվեն միևնույն «փաթեթի» մեջ։ Մյուսը ՆԳ նախարարության ոստիկանության ՔՈԳՎ պետ-ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանն է, որի անունն, ի դեպ, կապվում է MG սուպերմարկետների ցանցի հետ:
Անկարևոր չէ նշել, որ Վարդան Վարդանյանը հատկապես հայտնի է ընդդիմության ցույցերը ցրելու «ջանասիրությամբ»: Սրանք, սակայն, հատուկենտ օրինակներ չեն լինի: Ինչպես ասում են, «վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական:
В Москве прошла седьмая премия в области здоровья и красоты THE MEDICAL STARS & BEAUTY AWARDS
УЛУЧШЕНИЕ СИСТЕМ ПРО РОССИИ ДОПОЛНИТЕЛЬНО. ВЫСШАЯ АКАДЕМИЯ УПРАВЛЕНИЯ МИРОМ: ПРОГРАММНЫЕ ИНТЕЛЛЕКТЫ МОГУТ ПОМОГАТЬ! Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества!
В России появилась универсальная методология нагрузочного тестирования ERP-систем
В рамках AmberForum состоялся единственный в мире аукцион редкого янтаря
Худайбердиева указала, что день смерти Гришина стал самым мрачным за последние годы
«Детям полезно принимать участие в любой движухе, связанной с творчеством, музыкой и спортом!» В Москве завершился Международный фест-форум «Голоса Мира» 2025
«Ты будешь моей…»: Николай Ерусланкин из Нижнего Новгорода удивил всех участников шоу «Погоня» на ТНТ
Финальным аккордом Дня города в Орле стали «UMA2RMAN» и салют
Звёздный гость поздравит кемеровчан с днём рождения «Парка Чудес»
Спецпосланник США Стив Уиткофф прибыл в Москву для важных переговоров
В Москве пройдет конференция «Наставничество как эффективный способ поддержки подростков и молодых взрослых с опытом сиротства. Объединяем НКО, социально ответственный бизнес и общество»
Защищённый планшет промышленного класса Saotron RT-W11
Аномальная жара: До +41 °С в Чечне и Ингушетии, +30 °С в Карелии и Архангельске
Коми, Камчатку, Архангельскую, Иркутскую, Калужскую, Костромскую, Курскую, Свердловскую и Оренбургскую области эксперты отнесли к регионам, где на осенних выборах "протестный потенциал выше среднего", говорится в докладе...
Алтайский край оказался одним из антилидеров по качеству автодорог