Добавить новость
ru24.net
World News in Armenian
Ноябрь
2024

Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում. Սոսի Թաթիկյան

0

Tert.am-ը հրապարակում է Արտաքին քաղաքականության և անվտանգության կառույցների բարեփոխումների փորձագետ Սոսի Թաթիկյանի հոդվածը  խաղաղության և անվտանգության ոլորտում կանանց դերի մասին:

«Վերջին տարիներին նկատվում է հայ կանանց դերի որոշակի ընդլայնում խաղաղության և անվտանգային ոլորտներում, սակայն առաջընթացը դեռևս բավարար չէ։ Այն պետք է շարունակվի, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչու և ինչպես է կարևոր այն խթանել, ինչպես խուսափել դրա ձևական դրսևորումներից ու հասնել կանանց իրական և իմաստալից ներգրավման։

Դեռևս 2020-ի պատերազմից առաջ, ինչպես նաև անմիջապես հետո, Հայաստանում արմատացած էին կարծրատիպեր անվտանգային կառույցներում կանանց դերի վերաբերյալ։ Կանայք փոքրաթիվ մասնակցություն ունեին անվտանգային կառույցներում և սովորաբար աջակից, այլ ոչ թե առանցքային ու ղեկավար դերերում։ Դա վերաբերում էր արտաքին քաղաքականության, պաշտպանության և ներքին անվտանգության ոլորտներում կանանց դերին։ Կար այն թյուրընկալումը, թե քանի որ կանայք բանակում չեն ծառայում կամ ֆիզիկապես առավել փխրուն են համարվում, նրանք չեն կարող հասկանալ երկրի պաշտպանության և անվտանգության հարցերը։ Անվտանգային ոլորտներում ակտիվություն ցուցաբերող կանանց կարող էին անլուրջ վերաբերվել, նրանց հիշեցնել հասարակության մեջ կնոջ ավանդական դերերի կամ առավել «կանացի» մասնագիտությունների մասին։ Սակայն տղամարդկանց մենաշնորհ հանդիսացող անվտանգային համակարգը Հայաստանում իրեն չարդարացրեց և հանգեցրեց ճգնաժամի։

Միջազգայնորեն ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը հաճախ ասոցացվել է խաղաղասիրության հետ, իսկ վերջինս՝ ապառազմականացման, այսինքն՝ եղել է այն ընկալումը, որ կանայք հակված են ապառազմականացումը և լիբերալ խաղաղաշինությունը դիտարկել որպես խաղաղության միջոց։ Սակայն վերջին երկու տասնամյակում միջազգային իրավիճակի փոփոխությունները հանգեցրին այդ մտածողության փոփոխությանը։ Ավտորիտար, ռազմատենչ և ծավալապաշտական պետությունները մարտահրավեր են նետել մարդու իրավունքների արժեքներին և միջազգային իրավակարգին։ Այդ վարչակարգերը ձգտում են առավել ժողովրդավար ու խաղաղասեր հարևանների հետ հարաբերություններում ռազմական ճանապարհով հասնել հակամարտությունների միակողմանի «լուծումների», սպառնալ հարևանների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ձգտել տարածաշրջանային հեգեմոնիայի հաստատմանը։ Ռազմաքաղաքական անհավասարակշռությունից օգտվելով՝ դիվանագիտության մեջ ուժի սպառնալիքի կիրառումը և անընդունելի զիջումների պարտադրումը դարձել է որոշ պետությունների գործելաոճը։

Այդ ամենն անխուսափելիորեն հիշեցնում է հին հռոմեական գեներալ Ռենատուսի հայտնի ասացվածքը՝ «եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և Սառը պատերազմի ժամանակ նաեւ կային պետություններ, որոնք ընտրել էին ռազմական չեզոքություն, ինչը նրանց մղել էր նաև պաշտպանական ամուր համակարգի ստեղծմանը, ինչպես օրինակ՝ Շվեյցարիան, Իռլանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Սինգապուրը։

Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու վերջին տարիներին ծագած անվտանգային մարտահրավերները ցույց են տվել, որ Հայաստանի համար տևական խաղաղության ու անվտանգության հասնելն ունի թե՛ դիվանագիտական, և թե՛ պաշտպանական ասպեկտներ։ Հայաստանը մի կողմից պետք է ձգտի բնականոն հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ, եթե անգամ դրանց հետ ունի ցեղասպանության, էթնիկ զտման և հակամարտության ծանր պատմություն։ Մյուս կողմից՝ Հայաստանը պետք է վերականգնի և արդիականացնի իր պաշտպանական համակարգը։ Վերջինս ոչ միայն ապահովում է Հայաստանի պաշտպանունակությունը ռազմական ագրեսիայի ենթարկվելու դեպքում, այլև պայմաններ է ստեղծում խաղաղության համաձայնագրի ստորագրման և իրագործման համար։ Հակառակ դեպքում Հայաստանին կարող են պարտադրվել անվերջանալի միակողմանի զիջումներ, տարածքային կորուստներ, ինքնիշխանության փաստացի կամ անգամ իրավական կորուստ։

Հայաստանի հանրային կյանքում ակտիվ կին փորձագետները պաշտպանության ոլորտի արմատական և համապարփակ բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում գիտակցում էին պատերազմից անմիջապես հետո։ Նրանք բավարարված չէին պաշտպանության ոլորտի` 2021-ին կառավարության կողմից խոստացված, սակայն ձգձգվող բարեփոխումներով, կամ էլ դրանց մակերեսային բնույթով։ Հայաստանում կին փորձագետներն ու քաղաքացիական հասարակության անդամները նաև ջատագովում էին Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը։

Հայաստանում աստիճանաբար սովորում են կանանց ներգրավմանն անվտանգային ոլորտում։ Անվտանգային կառավարման ոլորտում մի քանի կանանց վստահվել են ղեկավար դերեր, մասնավորապես՝ նորաստեղծ Արտաքին հետախուզության ղեկավարի, Ներքին գործերի փոխնախարարի, ինչպես նաև անվտանգության ոլորտի հետ սերտորեն կապված իրավունքի գերակայության ոլորտում՝ արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնները։ Պետական մակարդակով սկսել է խրախուսվել զինված ուժերում և ոստիկանությունում կանանց ծառայությունը։ Փոքրաթիվ կին մասնագետներ հրավիրվում են երկրի իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև անցկացվող հանրային ու փակ քննարկումների։ Անվտանգության կին փորձագետներին հրավիրում են հեռուստատեսային հարցազրույցների և բանավեճերի։ Կանայք կամավոր վերապատրաստում են անցնում քաղաքացիական պաշտպանության վարժանքներով զբաղվող հասարակական կազմակերպություններում։

Այնուամենայնիվ, Հայաստանում անվտանգային ոլորտում կանանց մասնակցության առաջընթացը դանդաղ է ընթանում, և դեռևս շատ աշխատանք կա անելու՝ թե՛ երկրի ղեկավարության, պետական հաստատությունների և անվտանգային կառույցների, և թե՛ քաղաքացիական հասարակության ու առավել լայն հանրության կողմից։

Առաջին ակնհայտ նկատվող բացն այն է, որ երկրի անվտանգային ամենակարևոր հարցի լուծման՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցային թիմերում կանայք ներգրավված չեն։ Այնինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2000-ին առաջին անգամ ընդունված կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1,325 բանաձևը և դրանից բխող այլ փաստաթղթերը ենթադրում են կանանց ներգրավում հակամարտությունների կանխարգելման, խաղաղապահության, խաղաղաշինության, և հետհակամարտյան վերականգնման մեջ։ Այդ փաստաթղթերի իրագործման վերաբերյալ  դիտարկումները ցույց են տալիս, որ խաղաղության այն համաձայնագրերը, որոնք բանակցվել են կանանց մասնակցությամբ, առավել տևական խաղաղություն են ապահովում։ Դա կարելի է պայմանավորել նրանով, որ կանայք չեն անտեսում մարդու իրավունքների և մարդկային անվտանգության հարցերը, ինչը նպաստում է դրական և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Մինչդեռ տղամարդիկ կարող են հակված լինել աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերի վրա հիմնված իրավիճակային լուծումների, որոնք կարող են պրագմատիկ թվալ, տեղավորվել ռեալպոլիտիկի տրամաբանության մեջ, սակայն հանգեցնել բացասական և կարճաժամկետ խաղաղության։

Պատերազմի կամ փխրուն խաղաղության դեպքում բնակչության առնվազն կեսը կազմող կանայք զգում են դրա տարբեր ցավալի դրսևորումները։ Նրանք կարող են կորցնել որդիներին, ամուսիններին, եղբայրներին, հայրերին, ընկերներին, զուգընկերներին ու գործընկերներին՝ համապատասխան սոցիալական, հոգեբանական, տնտեսական և ժողովրդագրական հետևանքներով։ Լեռնային Ղարաբաղում շրջափակման ժամանակ կանայք մեծ դեր էին խաղում սահմանափակ սննդամթերքից կերակուր պատրաստելու գործում։ Կանայք կարող են զոհվել որպես հակամարտությունների և սահմանային գոտիներում ապրող քաղաքացիական անձինք, ինչպես մի շարք կանայք զոհվել են Լեռնային Ղարաբաղում 2020-2023-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։

Նրանք կարող են զոհվել առաջնագծում ծառայելիս, ինչպես չորս կին զինծառայող զոհվեցին 2022-ի սեպտեմբերին Ջերմուկի շրջակայքում հրահրված ռազմական ագրեսիայի ժամանակ։ Թե՛ քաղաքացիական, և թե՛ զինծառայող կանայք աշխարհի տարբեր զինված հակամարտություններում կարող են ռազմագերու դերում ենթարկվել սեռական բռնության։ Հետևաբար, կանայք կարող են ունենալ անվտանգային  առանձնահատուկ կարիքներ և անվտանգության վերաբերյալ յուրահատուկ և արժեքավոր մոտեցումներ։

Առհասարակ կանայք առավել մեծ ուշադրություն են հատկացնում անվտանգային կառույցների քաղաքացիական վերահսկողությանն ու մարդու իրավունքների նորմերի ամրապնդմանը, առավել են արժեվորում յուրաքանչյուր զինծառայողի կյանքն ու արժանապատիվ ծառայությունը։ Զինված ուժերում կանանց ծառայությունը կարող է բարելավել բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը և մարդու իրավունքների իրավիճակը, եթե այն կատարվի կամավոր հիմունքներով և միջազգային նորմերին համապատասխան։ Դրա համար պետք է ապահովվեն համապատասխան պայմաններ, ինչպես օրինակ՝ ենթակառուցվածք, նրանց ոտնձգություններից պաշտպանող օրենսդրություն և կանոնակարգ, դրանց իրագործման ու դիտարկման մեխանիզմներ։ Վերջերս ՄԱԿ-ը հրապարակել է ծավալուն փաստաթուղթ պաշտպանության ոլորտում կանանց հավասար հնարավորությունների վերաբերյալ՝ այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների համապարփակ առաջարկներով։

Հայաստանում կանայք պետք է շարունակեն մասնագիտանալ և նախաձեռնողականություն ցուցաբերել անվտանգության ոլորտում, և անառողջ մրցակցության փոխարեն համերաշխություն դրսևորեն միմյանց հանդեպ։ Տղամարդիկ պետք է կանանց ներգրավեն, խրախուսեն և աջակցեն խաղաղության բանակցությունների, անվտանգային դիվանագիտության, անվտանգության կառավարման և վերահսկողության, անվտանգության և պաշտպանության ապահովման գործում։ Կանայք պետք է մասնակցեն անվտանգության քաղաքականության ձևավորմանն ու որոշումների կայացմանը։ Այդ ամենն անհրաժեշտ է ոչ միայն այդ կանանց ներուժի բացահայտման ու իրագործման, այլև առավել տևական ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատման համար»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Летнее путешествие для всей семьи по Ростову-на-Дону

Александра Розенбаума экстренно госпитализировали в Москве

Тренируйся с чемпионами: ТНТ проведёт зарядки со звёздами на ВДНХ

Заместитель гендиректора туристической компании «IZI TOUR» Алена Фомина: что стоит посмотреть в Бодруме


£39m United star shouldn't be starting vs Arsenal, was gifting possession to Everton

Jovic set for new opportunity after leaving Milan as free agent

Not even a 0% mortgage rate would make buying a house affordable in these 6 U.S. cities

Ricky Hatton Names The Best British Fighter Of All Time And It’s Not Lennox Lewis


Мигрантам хотят запретить предвыборную агитацию: но это «пехота». Надо бить по диаспорам

Вояж, вояж... VOYAH FREE, обзор от CARS.RU

Ладожское утро...

К партнерской программе GreenDatа присоединились 25 российских вузов


Girl Rescue 1.0.3.3

Black Hole io 1.5.1

Раскрой потенциал Мистера Террифика из DC Worlds Collide с этим гайдом

Android-игроки раскритиковали сурвайвл-хоррор Jericho: Survival



Gayazov$ Brother$ в Зеленом театре ВДНХ! Like FM дарит билеты

В России появилась универсальная методология нагрузочного тестирования ERP-систем

Энергоэффективность в цифрах: в среднем новые ЖК могут экономить более 20% всех ресурсов, но есть нюанс по платежкам

Россияне готовы покупать акции своего работодателя. Какие риски это несет




Россияне готовы покупать акции своего работодателя. Какие риски это несет

Самым продаваемым жилым кварталом премиум-класса Москвы вновь стал «Прайм Парк»

Gayazov$ Brother$ в Зеленом театре ВДНХ! Like FM дарит билеты

Велоспорт для всех: начни вместе с ENERGY


Как в «Жанетт» снизили брак обуви из ЭВА и вышли на новый уровень качества

LG CINEBEAM S: ПОГРУЖЕНИЕ В ПРОСМОТР И УНИВЕРСАЛЬНОСТЬ ИСПОЛЬЗОВАНИЯ

В России появилась универсальная методология нагрузочного тестирования ERP-систем

Велоспорт для всех: начни вместе с ENERGY


Теннисист Хачанов обыграл Микельсена и вышел в полуфинал турнира ATP

Карен Хачанов пробился в четвертьфинал турнира ATP в Торонто

Рублёв проиграл Фрицу в 1/4 финала турнира ATP в Торонто

Хачанов победил Михельсена и вышел в полуфинал турнира ATP в Торонто


Велоспорт для всех: начни вместе с ENERGY

От Москвы до Сибири: Лилию Невскую отправили по этапу до апелляции

Elhim-Iskra: надёжные тяговые аккумуляторы для промышленной и складской техники

LG CINEBEAM S: ПОГРУЖЕНИЕ В ПРОСМОТР И УНИВЕРСАЛЬНОСТЬ ИСПОЛЬЗОВАНИЯ


Музыкальные новости

Волочкова назвала подтанцовку Булановой дичью и трешем

Sun: острый инфаркт миокарда стал причиной смерти Оззи Осборна

«Выходите из рабства»: Моргенштерн* поделился результатами лечения от зависимостей

Карточка Артиста. Карточка артиста яндекс. Карточка артиста яндекс музыка.



Попади на концерт FEDUK с Like FM

В России появилась универсальная методология нагрузочного тестирования ERP-систем

Энергоэффективность в цифрах: в среднем новые ЖК могут экономить более 20% всех ресурсов, но есть нюанс по платежкам

Gayazov$ Brother$ в Зеленом театре ВДНХ! Like FM дарит билеты


Поезда в Крым меняют маршруты и график

Режиссер театра Виталий Лабутин устроил второй за полгода пьяный дебош в Москве

Заворотнюк снялась в обтягивающем комбинезоне через четыре месяца после родов

Собянин открыл первый флагманский МФЦ для регистрации самоходной техники


В Москве на видео сняли затопленные до крыши автомобили

Два автобуса столкнулись на северо-востоке Москвы, движение перекрыто

Дептранс Москвы рекомендовал использовать метро из-за ограничения движения

В Подмосковье на видео сняли разбитые в ДТП большегрузы, затруднившие движение


Интриги Эрдогана и Зеленского. «Джокер» Путина. Активность над секретным полигоном: Главное к утру

Посол Израиля оценила отношения с РФ на фоне личного контакта Путина и Нетаньяху

Во Франции высказались о визите Уиткоффа в Москву




В Москве задержали четверых сторонников ФБК за пожертвования организации

В Москве задержаны четверо мужчин по делу о пожертвованиях организации «ФБК»


Алексей Тамаров – искусство пластической хирургии

В Москве прошла седьмая премия в области здоровья и красоты THE MEDICAL STARS & BEAUTY AWARDS

К доктору – без страха: сеть клиник «Будь Здоров» представила VR-решения для детского здоровья

Клинический психолог Юлия Тарибо: что такое односторонняя дружба и стоит ли ее продолжать


Зеленский добивается визита Эрдогана в Киев


Профессиональные бои состоятся в Нижнем Новгороде 9 августа

«Ты будешь моей…»: Николай Ерусланкин из Нижнего Новгорода удивил всех участников шоу «Погоня» на ТНТ

В депо «Вязьма» отметили профессиональный праздник соревнованиями по лазертагу

Велоспорт для всех: начни вместе с ENERGY




Собянин: Москвариум заботится о тысячах водных обитателей

Сергей Собянин: В Москве запущен 220-й электробусный маршрут

Собянин открыл первый флагманский МФЦ для регистрации самоходной техники

Собянин открыл новый МФЦ для самоходной техники


Энергоэффективность в цифрах: в среднем новые ЖК могут экономить более 20% всех ресурсов, но есть нюанс по платежкам

Эксперт обсудил будущие возможности возобновляемых источников энергии в России

Объем российского добычи водных биоресурсов превысил три миллиона тонн

Частые осадки летом 2025-го являются последствием изменения климата


Велоспорт для всех: начни вместе с ENERGY

LG CINEBEAM S: ПОГРУЖЕНИЕ В ПРОСМОТР И УНИВЕРСАЛЬНОСТЬ ИСПОЛЬЗОВАНИЯ

Gayazov$ Brother$ в Зеленом театре ВДНХ! Like FM дарит билеты

В России появилась универсальная методология нагрузочного тестирования ERP-систем


Защищённый планшет промышленного класса Saotron RT-W11

Алтайский край оказался одним из антилидеров по качеству автодорог

Аномальная жара: До +41 °С в Чечне и Ингушетии, +30 °С в Карелии и Архангельске

Амурская область оказалась в числе аутсайдеров по качеству дорог


Прогноз погоды в Крыму на 6 августа

До 100 метеоров в час: когда наблюдать пик звездопада Персеиды над Крымом

Компания «Гранд Сервис Экспресс» информирует об изменениях в курсировании некоторых поездов «Таврия» с осени 2025 года

Провокация Британии против РФ и рекорд цен на бензин – главное за день


LG CINEBEAM S: ПОГРУЖЕНИЕ В ПРОСМОТР И УНИВЕРСАЛЬНОСТЬ ИСПОЛЬЗОВАНИЯ

Gayazov$ Brother$ в Зеленом театре ВДНХ! Like FM дарит билеты

В России появилась универсальная методология нагрузочного тестирования ERP-систем

Крепление спринклерных систем к профнастилу: какой дюбель выбрать












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Теннисист Рублев вышел в четвертьфинал турнира ATP в Торонто






Gayazov$ Brother$ в Зеленом театре ВДНХ! Like FM дарит билеты

В России появилась универсальная методология нагрузочного тестирования ERP-систем

Автозайм: Займы под залог авто – быстро и удобно

Как в «Жанетт» снизили брак обуви из ЭВА и вышли на новый уровень качества