Добавить новость
ru24.net
World News in Armenian
Ноябрь
2024

Որոնք են «Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է.  «Թեև ԱԳ նախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ խոսքը 2 դրույթի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում եւ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։ Առաջինի մասով պահանջը դրվել է, երբ դեռ ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն չէի իրականացնում, եւ միայն ռուս սահմանապահներին է վերաբերել խնդիրը, ինչին ՀՀ իշխանությունները չեն առարկել, սակայն Ադրբեջանը հետո այդ պահանջը վերաձևակերպել է, որ խոսքը վերաբերի նաև ԵՄ դիտորդներին:

Մինչդեռ Արևմուտքը ճնշումներ է գործադրում, որ ԵՄ դիտորդները մնան և շարունակեն հետևել տարածաշրջանային իրադարձություններին, ուստի պետք է երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։ Եվ քանի դեռ այս կետի շուրջ համաձայնություն չկա, ըստ մեր աղբյուրի՝ մերոնք համաձայնություն չեն տվել նաեւ միջազգային դատարաններում գտնվող հայցերից հրաժարվելու պահանջին, սակայն սկզբունքորեն դեմ չեն, եթե, իհարկե, դա լինի սինխրոն` Ադրբեջանն էլ մեր դեմ ուղղված հայցերից հրաժարվի։ Սակայն եթե անգամ բոլոր կետերը համաձայնեցվեն, մեր աղբյուրը պնդում է, որ Ալիևը թուղթ չի ստորագրելու: Նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Եվ հիմա պնդում է՝ քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չի փոխվել, չի ստորագրելու ոչ մի բան»։

Մանրամասները՝ այստեղ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Мирра Андреева пробилась в полуфинал турнира WTA-1000 в Дубае






«Городская электричка» перевезла более 100 тысяч пассажиров в Нижнем Новгороде в январе

Эксперт Мамчур рассказал о последствиях самостоятельной перепланировки квартиры

Мужчина, совершивший разбой якобы из-за продажи ему некачественной сметаны, задержан в Подмосковье

Собянин: за пять ближайших лет протяженность линий московского метро увеличится на 71 км