Добавить новость
ru24.net
World News in Armenian
Ноябрь
2024

Նոյեմբերի 24-ին բասկետբոլի բոլոր սիրահարներն ու մարզասերներն ականատես են դառնալու թեժ ու դիտարժան մրցապայքարի. Հրաչյա Ռոստոմյան

0

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 24-ին՝ կիրակի օրը, ժամը 18:00-ին, կայանալու է Բասկետբոլի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպումը։

«Այդ օրը բասկետբոլի բոլոր սիրահարներն ու մարզասերներն ականատես են դառնալու թեժ ու դիտարժան մրցապայքարի, քանզի մեր թիմը հանդիպում է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ: Մենք ևս ունենք ուժեղ ազգային թիմ, կատարված է լուրջ նախապատրաստական աշխատանք և մենք մեր բասկետբոլիստներից ակնկալում ենք լավագույն արդյունքներ: Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո:

Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը։ Սիրով բոլոր մարզասերներին հրավիրում եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա գտնվելու դիտարժան այս խաղին և մեր ներկայությամբ աջակցելու մեր բասկետբոլիստներին: Կհանդիպենք նոյեմբերի 24-ին»,- գրել է Ռոստոմյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Даниил Медведев стал четвертьфиналистом турнира в Дохе






Московский Росреестр принял участие в риелторском ...

Prime Park сохраняет лидерство на рынке премиальной недвижимости Москвы

Какие условия нужно выполнить, чтобы попасть на пляжи Кубани этим летом

Движение в центре Москвы затруднено на два километра из-за аварии