ՀՀ կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն է տարածել.
1.Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ:
2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել lusine.miqaelyan@gov.am էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սքանավորված եղանակով:
3. Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն հակակոռուպցիոն ոլորտում գործունեության փորձառություն:
4. Հասարակական կազմակերպությունները հայտում նշում են կազմակերպությունը Խորհրդում ներկայացնող անձի (ներկայացուցչի) վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):
5. Հասարակական կազմակերպությունները պետք է ներկայացնեն.
1) հայտ՝ նշելով հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (կցվում է).
2) հասարակական կազմակերպության անունից հայտ ներկայացրած անձի (հայտը ստորագրողի)՝ հասարակական կազմակերպության լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.
3) հասարակական կազմակերպության՝ հակակոռուպցիոն ոլորտում փորձառությունը հավաստող փաստաթղթերը (հակակոռուպցիոն ոլորտում իրականացված ծրագրերը, ծրագրերի բովանդակությունը, իրականացման ժամանակահատվածը, ստացված արդյունքները):
6. Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ:
7. Հայտերն ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010 515 754, lusine.miqaelyan@gov.am :
DeepMind CEO makes big brain claims, saying AGI could be here within 'five to 10 years' and cause humanity to experience widespread change that's '10 times bigger than the Industrial Revolution, and maybe 10 times faster'
Компания «Гранд Сервис Экспресс» информирует об изменениях в курсировании некоторых поездов «Таврия» с осени 2025 года
Аренда квартир в июле 2025 года: за сколько можно снять жильё в Симферополе и Севастополе?
В Калининском районе Краснодарского края фрагменты дронов повредили контактную сеть на железной дороге между станциями Величковка и Ангелинская, сообщил оперштаб региона