Կառավարության նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է մի շարք ոլորտներում աշխատող տնտեսվարողների գործունեությունը ներառել շրջանառության հարկ չվճարողների ցանկում, որի արդյունքում այդ ընկերությունները հարկվելու են ընդհանուր հարկման դաշտում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2025թ․ հուլիսի 1-ից։ Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները կամ օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:
Նախատեսված փոփոխությունը, թեև բառացի չի նախատեսում հարկային դրույքաչափի բարձրացում, սակայն օրենքի փոփոխության հիմնավորումը նշում է, որ «հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից»: Արդյունքում, ակնհայտ է, որ այս փոփոխության արդյունքում այդ ոլորտներում աշխատող տնտեսվորողների համար տեղի է ունենալու հարկային բեռի բարձրացում, ինչն էլ հենց հանդիսանում է փոփոխության նպատակը։ Այս պարագայում, օրենքը չի կարող ուժի մեջ մտնել 2025թ․ հուլիսի 1-ից, քանի որ հակասում է Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, քանի փաստացի գործ ունենք հարկ վճարողների համար հարկի դրույքաչափի բարձրացման հետ։
Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է նա:
Обзор на мобильную версию A Game About Digging A Hole
Раскрой потенциал Мистера Террифика из DC Worlds Collide с этим гайдом
Mafia: The Old Country получила положительные оценки в Steam
DeepMind CEO makes big brain claims, saying AGI could be here within 'five to 10 years' and cause humanity to experience widespread change that's '10 times bigger than the Industrial Revolution, and maybe 10 times faster'
Льготные ипотеки на Дальнем Востоке активно получают участники СВО и сотрудники ОПК
В Алтайском крае не будут проводить проверку на предмет чрезмерного роста тарифов на ЖКУ
Чёрный день календаря. 8 августа: Архангельская трагедия. Как ошибка пилота погубила рейс Як-40
Коми, Камчатку, Архангельскую, Иркутскую, Калужскую, Костромскую, Курскую, Свердловскую и Оренбургскую области эксперты отнесли к регионам, где на осенних выборах "протестный потенциал выше среднего", говорится в докладе...
В Калининском районе Краснодарского края фрагменты дронов повредили контактную сеть на железной дороге между станциями Величковка и Ангелинская, сообщил оперштаб региона
Семь поездов задерживаются на Кубани из-за падения обломков БПЛА между станциями Величковка и Ангелинская, там пропало напряжение контактной сети
Аренда квартир в июле 2025 года: за сколько можно снять жильё в Симферополе и Севастополе?