Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում Ալիեւը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ընտրություններում վստահ հաղթանակը նրա քաղաքական կուրսի նկատմամբ ամերիկյան ժողովրդի մեծ աջակցության և վստահության հստակ արտահայտությունն է։