«Հետք». Նոյեմբերի 21-ին Ամերիկայի Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակեց «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդ 285 ֆիլմերից կազմված ցանկը (longlist). անիմացիոն, վավերագրական և միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգերում։ Վավերագրական ֆիլմ անվանակարգում ներկայացված 169 ֆիլմերի ցանկում են Շողակաթ Վարդանյանի «1489» և Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմերը։ Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբոր որոնումների մասին պատմող Շողակաթ Վարդանյանի