Հատկապես տհաճ էր պատգամավորների մանդատը վայր դնելու` վարչապետի, իր իսկ խոստովանությամբ, այսպես կոչված խնդրանքը: Արդյոք նա, մեր նախաբանի հանգույն, ինչ-որ տեղեկությունների է տիրապետե՞լ, որոնք իրենց արտացոլումը գտան Անդրանիկ Քոչարյանի լսումների ժամանակ մեր կարծիքով մի փոքր կողքից ուղղորդված սկանդալում: Բայց: Առանց այդ էլ խորհրդարանի վարկանիշը շատ ցածր է, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես ոչնչացնել այն: